top of page
Օ ՐՈՐՈՑԻ ԵՐԳ
Նենի, նենի, բալա, նենի, նենի ղուզում,
Քաշվի´, կորի´, սև´ սըտանա,
Իմ ղուզոս ապան տանն ա...
Նենի, նենի, բալա, բա~յ, բա~յ, բա~յ բալամ:
Լալ կանի լալ, լալ կանի,
Չալ կառնը մատաղ կանի...
Մեսը կոտի, խաշուն խըմի...
Վեսկեռը չարտախ կանի,
Նենի, նենի, բայ, բայ...
Նենի բայ, բայ, բայ...
Նենի բալա, նենի,
Սըրերի ծաղիկ բալա,
Բըղերի վարդեր բալա...
Նենի, բալա, նենի...
Նենի բալա, նենի,
Ծալքի ղումաշ բալա...
Տըռնի կյումաշ բալա...
Նենի, նենի ղուզում, է~յ, է~յ, է~յ:
Ըստուծանա նըման ա...
Բա~յ, բա~յ բալամ բա~յ...
Թոռ կյա տափերը նըման ա,
Բայ բայ ղուզիս, բա~յ...
Հու վեր պերի քըզանա,
Պաչի` սերտը հովանա...
Բայ, բայ, բալաս, բա~յ…
Բայ, բայ, ղուզիս, բա~յ:
1939
Քնարական բանահյուսություն
Ասացող՝
Նազան Ղազարյան
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Խանածախ գյուղ/ՀԱԻԲԱ FF II 4769-4774
bottom of page