ՅԱՐՍ(նոր երգ)
Վարդի քոլը, քոլ աեմ, յարս,
Յար, քու ճիտը կոլ անեմ, ջանս:
Խնձոր կծեմ, թոլ անեմ, յարս,
Պիծի թոշդ հոլ անեմ, ջանս:
Ազիզ յարս կռնալ ա,
Գյուլն իրեսին փռնալ ա,
Մըն պաչ եմ տվալ ունդուր,
Մախմուր թոշը ըռնալ ա:
Տրակտոր, է~յ, տետ քինա,
Առաջ քինա, ետ քինա,
Կյութանը թող դիբետիտ,
Ծոխը ծխան ետ քինա:
Ախճի, անումըտ Մանե
Լաչակտ քամին տանե,
Ծովի աչքդ, ծավ աչիդ,
Իրեսդ նռնի նման է:
Թազա ճաղարցն աղում ա,
Սերտս տեղը խաղում ա...
Բա հունց դընջանա ջանս,
Յարս կանանչ բաղում ա:
Ծառը ես եմ, բարը` տու,
Մըտանաս գոհարը` տու,
Ես էլ հինչ դարդ օնեմ,
Ես քոնը, իմ յարը` տու:
Չոր չոլը բաղ ա տառալ,
Մինիկա թաղ ա տառալ,
Յարս ուրիշի սիրեց,
Իմ սրտին դաղ ա տառալ:
BւրBւգյBւն ա, թոն ա կյամ,
Յարս հանտան տոն ա կյամ,
Կոլավն ընգնեմ, տեղ մտնեմ,
Աչքիս անոշ քոն ա կյամ:
Մանդտ կապեմ կարմիր քող,
Կլխիտ ածեմ քար ու հող,
Քինամ, եր կամ քեզ տենամ,
Ճիտդ քիցեմ վեսկի օղ:
Դոշտ մարմար տախտ ախճի,
Դոշտ վեսկի թախտ ախճի,
Ծծերդ տուս ես քիցալ
Դոշավտ լախտ-լախտ ախճի:
Կարմիր թոշդ պաչ անեմ,
Դոշիդ երա սաղ անեմ,
Հու քեզ օզի փխցնի
Հրսանիքն առաջ անեմ:
Ախճի, անըմըտ Մանե, յարս,
Լաչակդ քամեն տանե, ջանս,
Քու էտ մախմար թոշերդ, յարս,
Իմ խեղճ հոգին կհանե, ջանս:
Բաղան տոն եկ, բաղավը, յարս,
Շոռ տու եկ են թաղավը, ջանս,
Թա վեր ծեքին տռանս կյաս, յար,
Կքշանաս շաղավը, ջանս...
1940
Քնարական բանահյուսություն
Ասացող՝
անհայտ
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
անհայտ/ՀԱԻԲԱ FF II 5103-5124: