top of page

ՀԻՄԱՐ ՏԵՐՏԵՐԸ

Մի գյուղում մի շատ հիմար տերտեր է լինում: Սա, որպեսզի Նոր Տարվանից հաշվի, թե երբ պետք է Զատիկը գա, գրպանը լցնում է այնքան հատ լոբի, որքան օր կա, և օրը մեկը դեն է ձգում:

Մի օր պատահմամբ իրիցկինը տերտերի շորերը թափ տալիս բոլոր լոբին լցնում է թորենը: Որպեսզի տերտերը չկռվի հետը, գնում է և մեծ քանակությամբ լոբի բերում ու լցնում տերտերի գրպանը: Օրեր են անցնում, գալիս է Զատկի տոնակատարության օրը, բայց տերտերի գրպանում դեռ շատ լոբի կա:

Մի օր էլ մի պառավ հարցնում է. – Տե´ր հայր, բա Զատկի օրերը չե՞ն:

- Այ պառավ, - պատասխանում է տերտերը, - թե եղանակին ու օրերին եմ նայում, Զատկի օրերն են, իսկ թե գրպանիս լոբուն եմ նայում հլա ուշ ա գալու:

1939

Մանրապատումներ

Ասացող՝

Ուլունց Համբի

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Տաթև գյուղ

bottom of page