top of page

ԱՎԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Մի մարդ իրենց գյուղի տերտերին շատ անպատվելիս կլինի, քյոխվան ինչ կանի, ինչ չի անի, էս մարդը վերջ չի տալ իր արարքներին, կշարունակի պարսավել տերտերին: Մի օր քյոխվեն եկեղեցու բակում, հասարակության առաջ կսպառնա այս մարդուն և կստիպի, որ սա Ավետարանի վրա երդում ուտի: Երբ Ավետարանը կտան այդ մարդուն, սա ամենայն ջերմեռանդությամբ ավետարանը համբուրելով կերդվի, որ այլևս տեր հորը չի անպատվի:

Բոլորը երկյուղած Ավետարանի վրա երդվելու սարսափից, որ այն չի կարելի զանց առնի ասել, հավատացած էին, որ էդ մարդը էլ չի շարունակի իր արարքը: Բայց վերջինս հենց որ Ավետարանը հետ կտա, իսկույն կսկսի ավելի ուժեղ և սուր ծաղրով պարսավել տերտերին:

- Տո տնաքա´նդ, նոր Ավետարանի վրա երդվեցիր, որ էլ չպարսավես տերտերին, հիմա դարձյալ շարունակում ես, Ավետարանը քեզ չարաչար կպատժի, - բարկացած գոռում է Քյոխվան:

1938

Մանրապատումներ

Ասացող՝

Խիկար Խուրշուդյան

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Հին Գորիս

bottom of page