top of page

ՓՈՂ ՈՒՆԵՍ, ՍՈԹԸԹ ԱՆՑ ԿԿԵՆԱ

Մի հարուստ մարթա ըլում: Տըրա մի մադար տղա յա ըլում, համալ շատ փչացած: Հերը վըեր մռնիլի վախտը կյամ ա, գյուդում ա վըեր տղան իրան իլած-չիլածը փչըցնելուվ ա, ինքը սոված մեռնի: Տղին հընգերունքն ալ շատ փչացած են, իրանց հոր ըշխատանքը քուռ ու փուչ անող տղերք են:

Հերը մռնիլան առաջ վասյաթ ա անում. – Ա´յ վերթի, պանա, վըեր հարստոթունը պրծնի, ալ տըռնետուռ չընգյես, կքինաս մեր հցատունը, ճոլքան մի քյանդիր կա կախված, ընդանավ քեզ կխեխտես:

Մի ասիր, որ հերը ճոլքումը վեսկի յա տինում, վըեր տղան քյանդիրան ծիք տա, թափվիլուվ ա: Տղան խոստանում ա, վըեր հորը խրատը կատարելուվ ա: Ըտրանա եդը հերը մեռնում ա: Տղան ալա էն բաշինա հընգերոցը նհետ շարունակում ա ըլած-չիլածը քուռուփուչ անիլը: Էթ տղան տանը ալ պյան չի թողնւմ, խարջում ա, տառնում ա ամենավերջին աղքատը: Ընդա հընգերունքը արդեն հաշվի չեն առնում. շտեղ վըեր քեֆ-ուրախություն են ինում, ընդա կանչում չեն: Մի օր ալ մի քանի կոպեկ ա ճարում, մի ջիգյար ա առնում, վըեր քյինա հնգերոցը նհետ քեֆ անի: Ճընհըպին շները ընդա ծեռնան ջիգյարը խլում են, լյափում: Հնգերուցը պատմում ա, վըեր շները ծերքաս ջիգյարը խլալ են, հնգերունքը ասում են` շոնը ջիգյարը օտիլ չի: Ընդա թողում չեն իրանց նհետ օտի-խմի: Նա տեսնում ա, վըեր արդեն ոչ մի հոգի իրան պյանի տեղ չի տինում, իրեսը հլորում ա քինում, վըեր ինքը իրան սպանի: Շատ ա կոտր ընգյում, հորը վասյաթը մետն ա կյալիս: Քյինում ա իրանց հացատանը կախված քյանդիրան փռնում ա, վըեր իրան կախ տա, բուրդան տիյերան վեսկիյա չռում: Տղան մնում ա զարմացած: Ըշկերին հվատում չի: Վեսկիքը ուրախացած հվաքում ա, ածում մի քսակի մեջ, տանում տոն: Էս տղան ալլա սկսում ա հարստանալը: Հնգերոնքը նկատում են, վըեր տրա քեֆը քյոք ա, օզում են պատճառը գիդան: Մնհեթ առաչվա հնգերոցը ղոնախ ա կանչում: Ըտրանե հետի լյավ պատրաստություն ա քաշում: Լյավ օտում են, խմում, սկսում են շուլուղ անիլը:

Նա ասում ա. – Մեր տան շատ ղուրղուշում կար, մկները կերան, հիրանց պունումը վեսկի տառավ:

Հնգերունքը էս պանին հվատում են, վըեր մուկը ղուրղուշում կուտի, հա, վըեր շոնը ջիգյար կոտի, հվատում չեն իլալ: Էթ հարստացած տղաթ իրան ծառաներին հրամայում ա, վըեր էթպիսի հնգերոցը թակիլավ տյուս անեն իրան տանան:

Ուրեմն` փող ունես, սոթըթ անց կկենա:

1981

Հեքիաթներ

Ասացող՝

Արշալույս Զոհրաբյան

Գրառող՝

Արամ Մարգարյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Տաթև գյուղ

bottom of page