ԼԱՎՈՒԹՈՒՆԸ ÖՑՆ ԱԼ Ա ՀՍԿԱՆՈՒՄ
Ըլում ա չըլում ա, մի թաքավեր։ Էթ թաքավերըթ օխտը հարուստի ախճիկ ա օզում, համալ վըեչ մինից խոխա չի ըլում։ Էթ թաքավերիթ հույսերը կտրված, տանան տյուս ա կյալիս։ Շատ ա քյընում, քիչ, էթ ինքն ա գյուդում, մին ալ մի Աստոծ։ Ճնըպի մի ծառի տակի նստում ա, վըեր դընջանա։ Մի իմաստուն հլիվեր ա պտահում, տա թաքավերին անա հրցնում ա, թե` հինչիյ ա քյընում: Թաքավերը սրտին դառդը պատմում ա։
Իմաստուն հլիվերն ասում ա. - Զուր տեղան ես հարուստի ախճիկ օզում։ Ետ տա´ռ, քյընա տոն, մի քյասիբի ախճիկ ճարի, քեզ հետի ապրի։
Թաքավերը էթ հլիվերիթ խորհրթավը ետ ա տDռնում, կյամ տոն, ուրաց չոբանին ըխճկանը նհետ փսակվում։ Մի խիլա վախտ վըեր անց ա կենում, տրանց մի տղայ ա ծնվում։ Էթ խոխիթ աշկի լուսի մնան են պահում։ Տղան կուճի-կուճի մըծանում ա։ Ըտրա վըեչ մի տեղ պDց չեն թողում: Մի օր տղան հորը խնթրում ա, վըեր ուրան ալ տանի վեռսի։ Հերը ղայիլ ա կենում։ Թաքավերը նազիր-վեզիրին նհետ քյընում են քոլը։ Վեռս անիլը վըեր պրծնում են, մի օբայ են շինում, միչին պրանում։ Թաքավերը մի առանձին օբա յալ տղին հետի յա շինել տալիս։ Մի երկու ժամ վըեր դընջանում են, թաքավերը քյընում ա տղին անավ զիրավ հնցնի, տենում ա, մի զորբա öց տղին կոխկավը մեկնված։ Թաքավերին սեռտը ահ ա ընգյում, գյուդում չի öցին հունց հեռացնի։ Մին ալ խելքը կտրում ա, վնըմանին թայը հանում ա, մեչը ճուր ածում տընում öցին ըռըչին։ Օցը վըեր սկսում ա ճուր խմիլը, տղին ըզադում են, տառնում քյընում տոն։ Թաքավերին կընեգը մերծամահի յա ըլում: Տղին կանչում ա կոշտը, վասյաթ անում, վըեր ուրան մեռնիլան էդը տանան տյուս կյա, քյընա օրիշ քաղաք։ Մերը վըեր մեռնում ա, տղան թենց ալ անում ա։ Հղու ա լòմ օրիշ քաղաք։ ՏրBւն ճնըպի մի հնգեր ա ռուջահ ըլում։ Նոր քաղաքումըթ հնգերը գործի յա նումտում, իսկ թաքավերին տղին թողում ա տանը, վեր տանը գործերն անի, կերակուրը եփի։ Շատ վեր մնում են, թաքավերին տղան ձանձրանում ա, ասում ա` ես ալ տյուս կյամ քաղաք, տենամ` հինչ կա, հինչ չկա։ Մեհետ մի պալատի քշտավ անց կենալիս, եշում ա, տեսնում, մի գեղեցիկ ախճիկ բալկոնումը կագնած։ Էտ տղաթ սիրահարվում ա էթ ըխճկանըթ վըրա։ Քյընում ա հնգերին պատմում, վըեր մի լDվ ախճիկ ա ճարալ։
Հնգերը կլխի յա ընգյում, վեր ախճիկը քաղաքի թաքավերին ախճիկն ա, ասում ա. - Շատ լավ, ես կքյընամ հոր նհետ խոսամ։
Տա վըեր քյընում ա, թաքավերը մերժում ա, ասում ա. - Տա հի՞նչ տղայ ա, մի հավի պուն ալ չունի, վըեր միչին ապրի։
Թաքավերին տղին գիտնական հնգերը քյոմագ ա անում, պալատնիյ են շինում։ Թաքավերը վըեր տըրաց ղոչաղոթունը տեսնում ա, ես դոնում ղայիլ ա կենում։ Պուրում ա ախճիկն ալ տամ, ուրան հարստութունին կեսն ալ։ Թաքավերին տղան ուրան կընգանը, մին ալ հնգերին նհետ ուրաց քյոչը պեռնում են, հղու լBւմ բիդա BւրDց երկիրը։
Վեր կյամ են հսնում ուրաց պտահած տեղը, շտեղ վըեր մտերմացալ են, հնգերն ասումա. – Դե´, ես պիտի քզանա բաժանվեմ, հարստությունը երկու տեղ պեր կես անենք։
Թաքավերին տղան միչան հալալ կես ա անում։
Հնգերն ասում ա. - Պիտի ըխճկանն ալ կես անենք։
Թաքավերին տղան մընում ա փշըքաղված։ Հնգերին ղաչանք ա անում, թա` հիշ կա հարստությունը եր կալ, մինակ ախճիկը թող սաղ մնա։
Հնգերն ասում ա. - ԼDվ, ըխճկանը ծերք չեմ տալ։ Ախճիկն ալ քեզ, հարստոթունն ալ։ Ես քեզ պիտի խայթեյի։ Ես էն öցն եմ, վըեր քու հեր ուրան վնըմանավը ինձ ճուր ա տվալ։ Ես քո հոր խաթրա էսքան քեզ լավոթուն ըրեցի։
Ասում ա, հու նորից տDռնում։ Թաքավերին տղան ըշկերին հվատում չի։ Թենց զըրմացած հսնում ա տոն։ Օխտը օր, օխտը քիշեր հրսանիք են անում, առոք-փառոք ապրում։
Ընդաք հսան ուրաց մուրազին, տուք ալ հսնեք ձեր մուրազին։
1979
Հեքիաթներ
Ասացող՝
Լուսիկ Մովսիսյան
Գրառող՝
Արամ Մարգարյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Տանձատափ գյուղ