ԳՅԱԲԱ ԿՅՈՐԾՈՂԸ
Մի գյաբա կյործող ա ըլում։ Նա զոռավ-զոռավ մի գյաբա յա կյործում։ Օրերան մի օր տրա գյաբա կյործիլի գործիքը կոտրում ա։ Կացինը յոր ա ունում, քյընում քոլը, վըեր փեդ պիրի, մի թազա գործիք շինի։ Քոլումը մի հարմար ծառ ա ճարում, կացնավը մի երկու հետ վըեր թխում ա, ծառին փըչական:
Մի ղուշ ա տյBւս կյամ, մարթկային լBւզու առած ասում. – Ա´յ բարի մարթ, խնթրում եմ` ծառը կտրես վեչ, հինչ վըեր օզես, ես քու դիլակըթ կկատարեմ։
Էթ մարթըթ մնում ա մաթալ, թա էս ղուշս ինձ հինչ լավոթուն կանի։ Շատ մտըծելուն էդը ասում ա. –Ա´յ ղուշ, ես քու պունըթ քանդիլ չեմ, մինակ տըմDց քյընամ տոն, կնգանըս նհետ մսլըհաթ անիմ, եդավ կյամ սրտիս օզածը ասեմ։
Ղուշը ղայիլ ա կենում։ Էթ մարթըթ հղուվ ա լում բիդա տոն։ Ճընըպի տա հանդիպում ա մի հնգերի։
Հնգերն ասում ա. - Էթ շտա՞ղան ես կյալիս, պատմի տեսնամ` հինչ կա, հինչ չկա։
Գյաբա կյործողը սկսում ա կլխին եկածը պատմիլը, ասում ա. - Բա ասիլ չես, քյընացի քոլը, վըեր մի ծառ կտրեմ, մի ղուշ ինձ ասեց` կտրու միլ, հինչ լավություն օզես` քեզ կանեմ։
Հնգերը ըստեղ ուրախանում ա, ասում ա. – Ա´յ հնգեր, բախտըթ կտրալ ա, տա կախարթ ղուշ ա։ Քյընա ասի` թող քեզ շինի թաքավեր, ես ալ կտառնամ քու օքնականըթ։
Գյաբա կյործողը ուրխանում ա, հնգերին խոսկ ա տալիս, վըեր ուրան կտնի օքնական։ Ուրախ-ուրախ հղուվ ա լում բիդա տոն։
Կնեկը տեսնում ա, վըեր մարթը տDռտDկ, կացինը ծերքին եկավ, ասում ա. – Ա´յ մարթ, քեզ ղարկալ եք քոլը, վըեր փեդ պիրե՞ս, թա՞ տառտակ ետ տառնաս:
Մարթը կլխավն անցկածը պատմում ա, վըեր. - Էն ղուշին դառդան ծառը կտրալ չեմ, ղուշն ասալ ա` հինչ օզես` քեզ տալուվ եմ։ Էդավ ճնըպի հնգերս ա պտահալ, ասեց` վըեր տա կախարդ ղուշն ա, քյընա ասի, թող քեզ թաքավեր տընի, ինձ ալ օքնական։ Ա´յ կնեկ, դե ասի´, քյընամ ղուշին հի՞նչ ասեմ։
Կնեկն ասում ա. - Թաքավեր տառնDլը մեզ հարկավեր չի, թաքավերնին միշտ մինակ են ըլում, ես օզում չեմ, վըեր մուք մինակ ըլեք։ Քյընա ղուշին ասի, թող քեզ մի գյաբա կյործիլի գործիք տա, ընդանավ յոլա կքյընաք։
Էթ մարթըթ քյընում ա ղուշին կոշտը, կնգանը ասածը պատմում։
Ղուշն ասում ա. - Աշկիկս վըրա, քյընա տոն, մի թազա գործիք կունենաս։
Էթ մարթըթ քյընում ա տոն, տեսնում տանը մի թազա գործիք։ Էթ մարթըթ մինչև օրս ալ գյաբա յա կյործում։
1979
Հեքիաթներ
Ասացող՝
Լուսիկ Մովսիսյան
Գրառող՝
Արամ Մարգարյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Տանձատափ գյուղ