ՏԵՐՏԵՐԻ ԿԱՄՔԸ
Մի ժլատ տերտեր է լինում: Սա ունենում է նույնպիսի ժլատ մի տղա: Մի օր էս տերտերի տղան գնում է և մի բատրակ վարձում շատ էժան գնով: Երբ գալիս է տուն, ասում է հորը. – Տե´ր հայր, մի բատրակ եմ բռնել շատ էժան վարձով` հացը իրենից, տարեկան տալու ենք երկու մանեթ:- Որ էտենց էր, ա´յ որդի, - պատասխանում է տերտերը, - ինչու՞ չես խոսացել, որ մեր ուտելու հացն էլ նա տար:Տերտերի կամքը, ծագման վայր՝ Խանածախ, բանասաց՝ Եփրեմ Հայրապետյան, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման տարեթիվ՝ 1939, ՀԱԻԲԱ FF II 5000-5001:
Մի ժլատ տերտեր է լինում: Սա ունենում է նույնպիսի ժլատ մի տղա: Մի օր էս տերտերի տղան գնում է և մի բատրակ վարձում շատ էժան գնով: Երբ գալիս է տուն, ասում է հորը. – Տե´ր հայր, մի բատրակ եմ բռնել շատ էժան վարձով` հացը իրենից, տարեկան տալու ենք երկու մանեթ:
- Որ էտենց էր, ա´յ որդի, - պատասխանում է տերտերը, - ինչու՞ չես խոսացել, որ մեր ուտելու հացն էլ նա տար:
1939
Զրույցներ
Ասացող՝
Սերո Խանզադյան
Գրառող՝
Եփրեմ Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Խանածախ, ՀԱԻԲԱ FF II 5000-5001