ՊԵԼԸ ԵՎ ԿՈՒԺԸ
Մի գյուղում մի խենթ է լինում, այնքան սրա ետևից պել, պել են կանչում, որ սա ստիպված հեռանում է գյուղից, որ իրեն այլևս պել, պել, չկանչեն: Սա մի ուրիշ գյուղի հանդով անցնելիս սաստիկ ծարավում է և, որովհետև աղբյուր չի գտնում, մոտենում է հնձվորներին ու ջուր խնդրում: Հնձվորները քիչ հեռվում ցույց են տալիս ջրի կուլան և ասում`գնա´ և խմի´ր:Խենթը երբ կուլան գլխին է քաշում, կուժը կլթկլթում է հնչելով` պըլ, պըլ, պըլ: Մարդը սարսափած կուժը ցած է դնում և հետ փախչում նորից իրենց գյուղը, ասելով. «Եթե կուժն էլ իմ պլությունը գիտե, էլ ո՞ւր գնամ, լավ է դառնամ մեր գյուղը»:Պելը և կուժը , ծագման վայր՝ Տաթև, բանասաց՝ Ուլունց Համբի, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման ամսաթիվ՝ 1939, ՀԱԻԲԱ FF II 4992-4993:
Մի գյուղում մի խենթ է լինում, այնքան սրա ետևից պել, պել են կանչում, որ սա ստիպված հեռանում է գյուղից, որ իրեն այլևս պել, պել, չկանչեն: Սա մի ուրիշ գյուղի հանդով անցնելիս սաստիկ ծարավում է և, որովհետև աղբյուր չի գտնում, մոտենում է հնձվորներին ու ջուր խնդրում: Հնձվորները քիչ հեռվում ցույց են տալիս ջրի կուլան և ասում`գնա´ և խմի´ր:
Խենթը երբ կուլան գլխին է քաշում, կուժը կլթկլթում է հնչելով` պըլ, պըլ, պըլ: Մարդը սարսափած կուժը ցած է դնում և հետ փախչում նորից իրենց գյուղը, ասելով. «Եթե կուժն էլ իմ պլությունը գիտե, էլ ո՞ւր գնամ, լավ է դառնամ մեր գյուղը»:
1939
Զրույցներ
Ասացող՝
Ուլունց Համբի
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Տաթև, ՀԱԻԲԱ FF II 4992-4993