ՇԱՏԱԿԵՐ ՃԱՄՓՈՐԴՆ ՈՒ ԱՂՔԱՏ ԱՅՐԻՆ
Մի աղքատ պառավ քիչ խմոր արած օջախին սաջի վրա հաց էր թխում, երբ ներս մտավ մի ճանապարհորդ և պառավից հաց խնդրեց: Պառավը սիրով նրան հրավիրեց հացի:Անծանոթ ճանապարհորդը նստում է և պառավն ինչքան հաց է թխում, սա ագահաբար ուտում է:Պառավը տեսնում է, որ հնար չկա, հացերը բոլորը կուտի ագահ հյուրը, հարցնում է. – Եղբա´յր, հարցնելն ամոթ չըլինի, ու՞ր ես գնում:- Տատի´, էս ա մի հինգ ամիս է, ինչ ախորժակս փակվել է, գնում եմ Սուրբ Կարապետ ուխտի, որ ախորժակս բացվի, - պատասխանում է ճամփորտը:- Այն ժամանակ, եղբայրս, - գոչում է պառավը, - վերադառնալուց մեր գյուղովը չգաս, թե չէ գյուղում սով կգցես:Շատակեր ճամփորդն ու աղքատ այրին, ծագման վայր՝ Գորիս, բանասաց՝ Մակիչ Մելիք-Հյուսեինյան, բանասաց՝ Սերո Խանզադյան, գրառման տարեթիվ՝ 1937, ՀԱԻԲԱ FF II 4930-4931:
Մի աղքատ պառավ քիչ խմոր արած օջախին սաջի վրա հաց էր թխում, երբ ներս մտավ մի ճանապարհորդ և պառավից հաց խնդրեց: Պառավը սիրով նրան հրավիրեց հացի:
Անծանոթ ճանապարհորդը նստում է և պառավն ինչքան հաց է թխում, սա ագահաբար ուտում է:
Պառավը տեսնում է, որ հնար չկա, հացերը բոլորը կուտի ագահ հյուրը, հարցնում է. – Եղբա´յր, հարցնելն ամոթ չըլինի, ու՞ր ես գնում:
- Տատի´, էս ա մի հինգ ամիս է, ինչ ախորժակս փակվել է, գնում եմ Սուրբ Կարապետ ուխտի, որ ախորժակս բացվի, - պատասխանում է ճամփորտը:
- Այն ժամանակ, եղբայրս, - գոչում է պառավը, - վերադառնալուց մեր գյուղովը չգաս, թե չէ գյուղում սով կգցես:
1937
Զրույցներ
Ասացող՝
Մակիչ Մելիք-Հյուսեինյան
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս, ՀԱԻԲԱ FF II 4930-4931