ՄՈԼԼԱՆ ՈՒ ՀՈՎԻՎԸ
Մի հովվի հավատարիմ շունը մի փոքր քաղաքի մոտով անցնելիս կորչում է: Հովիվը ողջ քաղաքը ման է գալիս, չի գտնում: Մին էլ տեսնում է, որ մոլլան մեչիտի գլուխը բարձրացած կանչում է հավատացյալներին դեպի մարգարեի տաճարը: Հովիվը մտածում է, որ սա քաղաքի ամենաբարձր կետն է, ես էլ գնամ ու կանչեմ, գուցե շուտ գա` ճանաչելով իմ ձայնը:Վեր է բարձրանում ու մոլլի հետևից սկսում է շանը կանչել: Մոլլան զարմացած հետ է նայում, տեսնում մի աժդահա հովիվ մհակն ուսին շանն է ձեն տալիս:Բարկանում է ու գոչում. - Սա մարգարեի տաճարն է, շու´ն, ինչ գործ ունես դու, և քո շունն այստեղ ինչ է անում, որ կանչում ես:- Մոլլա´,- պատասխանում է հովիվը, - իմ շունը մարգարեին էլ է ճանաչում, դեռ ուրիշներին էլ, նա էլ սիրում է մարգարեին, թող կանչեմ նա էլ գա այստեղ ու տանեմ հետս:Մոլլան ու հովիվը, ծագման վայր՝Գորիս, բանասաց՝ Մակիչ Մելիք-Հյուսեինյան, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման ամսաթիվ՝ 1938, ՀԱԻԲԱ FF II 4932-4933:
Մի հովվի հավատարիմ շունը մի փոքր քաղաքի մոտով անցնելիս կորչում է: Հովիվը ողջ քաղաքը ման է գալիս, չի գտնում: Մին էլ տեսնում է, որ մոլլան մեչիտի գլուխը բարձրացած կանչում է հավատացյալներին դեպի մարգարեի տաճարը: Հովիվը մտածում է, որ սա քաղաքի ամենաբարձր կետն է, ես էլ գնամ ու կանչեմ, գուցե շուտ գա` ճանաչելով իմ ձայնը:
Վեր է բարձրանում ու մոլլի հետևից սկսում է շանը կանչել: Մոլլան զարմացած հետ է նայում, տեսնում մի աժդահա հովիվ մհակն ուսին շանն է ձեն տալիս:
Բարկանում է ու գոչում. - Սա մարգարեի տաճարն է, շու´ն, ինչ գործ ունես դու, և քո շունն այստեղ ինչ է անում, որ կանչում ես:
- Մոլլա´,- պատասխանում է հովիվը, - իմ շունը մարգարեին էլ է ճանաչում, դեռ ուրիշներին էլ, նա էլ սիրում է մարգարեին, թող կանչեմ նա էլ գա այստեղ ու տանեմ հետս:
1938
Զրույցներ
Ասացող՝
Մակիչ Մելիք-Հյուսեինյան
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս, ՀԱԻԲԱ FF II 4932-4933