ԼԱՎ Ա, ՉԷ՞
Մի հարուստ մառթ, ուրան մադար ըխճկան օզում ա տա ուրան նման մի հարուստ տղի։ Մառթ ա քցում ղաթը, վըեր կարան մի լավ մուշտարի ճարեն։ Մի խորամանկ տղա, էթ պանըթ վըեր կլխիյա ընգյում, եր ա կենում, քինում էթ հարուստիթ կոշտը։ Հարուստի ունքամեչը պաց ա ըլում։Փսացուին կանչում ա կոխկը` զրույցի. - Դե պատմի տեսնամ` հի՞նչ ունես, հինչ չունես:-Իրիք հարկանի տոն որ ունենամ, լավ ա չէ՞։-Հինչ խոսկ։-էրկու հարյուր հատ վեխճար, ըստա հի՞նչ կասես։-Տա կարքին հարստութուն ա։-Անտառ, մարքագետին, վարելահողեր, լավ ա չէ՞։-Սքանչելի։-Իրեք խանութ ուրաց ծառաներավը, լավ ա չէ՞։- Ախպե´ր, ալ հարց չօնիմ,ախճիկս քեզ փեշքեշ, երկալ տա´ր, ծեզ հետի ապրեցե´ք:Ըխճկանը փսակում ա էթ տղիթ նհետ, ղարկում ուրանց գյուղը։ Մի քանի օրան եդը ախճիկը հերանց ա կյալիս, սկսում լաց նիլը։Հերն ասում ա․- Հի՞նչ ա պտահալ, խե՞ ըրտասունք ես թափում։-Բա հի՞նչ անեմ, մարթս աղքադի մեկն ա, նա քեզ խափեց, թե` հարուստ եմ։Հարուստը կանչել ա տալիս փեսային և ամոթանք տալիս, թա` խեյես խափալ: Պարզվում ա, վըեր օրվա աղքադն ես։- Հո չեմ ասալ, վըեր ունեմ, ասել եմ` վըեր ունենամ լավ ա չէ՞։Լավա չէ՞, գրառման վայր՝ Գորիսի շրջանի Բարձրավան գյուղ, բանասաց՝ Ռուբեն Հակոբյան, բանահավաք՝ Արամ Մարգարյան, գրառման թվական՝ 1970:
Մի հարուստ մառթ, ուրան մադար ըխճկան օզում ա տա ուրան նման մի հարուստ տղի։ Մառթ ա քցում ղաթը, վըեր կարան մի լավ մուշտարի ճարեն։ Մի խորամանկ տղա, էթ պանըթ վըեր կլխիյա ընգյում, եր ա կենում, քինում էթ հարուստիթ կոշտը։ Հարուստի ունքամեչը պաց ա ըլում։
Փսացուին կանչում ա կոխկը` զրույցի. - Դե պատմի տեսնամ` հի՞նչ ունես, հինչ չունես:
-Իրիք հարկանի տոն որ ունենամ, լավ ա չէ՞։
-Հինչ խոսկ։
-էրկու հարյուր հատ վեխճար, ըստա հի՞նչ կասես։
-Տա կարքին հարստութուն ա։
-Անտառ, մարքագետին, վարելահողեր, լավ ա չէ՞։
-Սքանչելի։
-Իրեք խանութ ուրաց ծառաներավը, լավ ա չէ՞։
- Ախպե´ր, ալ հարց չօնիմ,ախճիկս քեզ փեշքեշ, երկալ տա´ր, ծեզ հետի ապրեցե´ք:
Ըխճկանը փսակում ա էթ տղիթ նհետ, ղարկում ուրանց գյուղը։ Մի քանի օրան եդը ախճիկը հերանց ա կյալիս, սկսում լաց նիլը։
Հերն ասում ա․- Հի՞նչ ա պտահալ, խե՞ ըրտասունք ես թափում։
-Բա հի՞նչ անեմ, մարթս աղքադի մեկն ա, նա քեզ խափեց, թե` հարուստ եմ։
Հարուստը կանչել ա տալիս փեսային և ամոթանք տալիս, թա` խեյես խափալ: Պարզվում ա, վըեր օրվա աղքադն ես։
- Հո չեմ ասալ, վըեր ունեմ, ասել եմ` վըեր ունենամ լավ ա չէ՞։
1970
Զվարճապատումներ
Ասացող՝
Ռուբեն Հակոբյան
Գրառող՝
Արամ Մարգարյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Բարձրավան գյուղ