top of page

ԴԱՏ-ՄԵԼԻՔ (Բ)

Բ.

Զանգեզուրում մի մելիք է լինում: Օր ու արև չի տալիս գյուղացիներին: Մի պատրվակ է փնտրում, որ դատ ու դատաստան տեսնի նրանց հետ: Դատն էլ անում է մի սարի գլխի, տեղն ու տեղն էլ պատժում: Մեղավորներին դնում են քթոցի մեջ, սարի գլխից գլորում ցած: Մի օր, երբ մելիքն էլի նստում է դատի, գյուղացիները կանչում են. «Դա~դ ենք մելիք, դա~դ, դա~դ» ու հարձակվում են մելիքի ու նրա մարդկանց վրա: Որին սպանում են, որին էլ քշում սարերից դենը, կորցնում: Եվ ազատվում են մելիքից: Սարի անունն էլ մարդ կա` Դատ մելիք է ասում, այսինքն` որ մելիքն այնտեղ է դատ ու դատաստան արել, մարդ էլ կա` Դադ մելիք է ասում, այսինքն` որ մելիքից զզված, դադ եղած գյուղացիներն են նրան քշել այդ սարից:

1962

Ավանդազրույցներ

Ասացող՝

Արտավազդ Մինասյան

Գրառող՝

Արշալույս Ղազինյան

Վայր/ֆոնդ՝

Վերիշեն

bottom of page