top of page
ԾԱՌԵՐԸ ԵՎ ՀՈՂԸ
Ծառերը փնթփնթացին հողի վրա, ասելով, որ հողը սևացնում է և կեղտի մեջ է պահում իրենց այնքան գեղեցիկ ու մաքուր արմատները: Հողն ավելորդ գլխացավանք է, իրենք առանց հողի լավ էլ կապրեն և ավելի շատ բերք ու բարիք կտան մարդուն: Գտնվեցին որոշակի խելացի ծառեր, որ նման բողոքը անհիմն համարեցին, որ առանց հող իրենք բառացիորեն ապրել չեն կարող: Սակայն անխոհեմները, թողնելով հարուստ հողաշերտը, տեղափոխվեցին սակավահող, ղռերով պատած տարածք և շուտով չորացան:
Մինչև չորանալը, զգալով, որ օրեցօր մաշվում, հյուծվում են, բացականչեցին.
-Տեղն է մեզ, լավ էլ ապրում էինք հարազատ հողում, պետք էլ չլքեինք:
Առակս ցուցանե, որ հարկ չկա բարերարին թերագնահատել:
2010
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page