top of page
ԼՈՐՏՈՒՆ ԵՎ ՕՁԸ
Լորտուն և օձը որոշեցին ընկերանալ, ստեղծել համատեղ ընտանիք, ապրել հաշտ ու խաղաղ: Այս որոշումը երկուսին էլ դուր եկավ:
Լորտուն ձու դրեց և ձագուկներ հանեց: Օձը չբեր էր:
-Ի՞նչ անել,- մտածեց օձը և որոշեց վնասել լորտուին:
Մի առավոտ, երբ լորտուն սնունդ հայթայթելու համար տնից դուրս էր եկել, օձն արեց ամենասարսափելին: Նա խայթեց լորտուի ձագերին: Լորտուն, երբ վերադարձավ, սարսուռ ապրեց, մահացած ձագուկներին տեսնելով: Նա հասկացավ օձի արածը և գլխիկոր հեռացավ:
Այդ օրվանից նրանք դարձան թշնամիներ:
Առակս ցուցանե, որ նախանձ և թունոտ մարդկանց հետ բարի և ազնիվ մարդը ընկերություն անել չի կարող:
2010
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page