top of page
ԷՇԸ
Էշը նայեց հայելու մեջ և հպարտաությամբ գոչեց.
-Ես շատ գեղեցիկ եմ ու անթերի կազմվածք ունեմ, նաև՝ սլացիկ ոտքեր:
Ինքնագոհ էշը շտապեց տարվա գեղեցկության մրցույթն անցկացնող հանձնաժողովի մոտ:
-Ես կենդանական աշխարհի ամենագեղեցիկ էակն եմ, խնդրում եմ ձեր մրցույթին ինձ էլ մասնակից արեք: Մրցույթի հանձնաժողովի նախագահը բացատրեց, որ նախ պետք է իր նմանների հանձնաժողովն անցնի:
-Ախր, նախագահ ջան, մեր մրցույթի հանձնաժողովը միայն էշերից է կազմված և էդ հաստագլուխները գեղեցկությունից ոչինչ չեն հասկանում, չէ՞ որ նրանք ավանակի մեկն են:
-Լավ է, որ հասկացար,- պատասխանեց հանձնաժողովի նախագահը:
Առակիս միտքն այն է, որ ինքնագովեստով ոգևորվող մարդը որևէ լավ բանի անկարող է հասնել:
2010
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page